Արմեն Սարգսյանի սպանության գործով մեղադրյալը 22 տարվա ազատազրկման դատապարտվեց

https://arm.sputniknews.ru/20260730/armen-sargsjani-spanutjan-gvortsvov-meghadrjaly-22-tarva-azatazrkman-datapartvec-105231329.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104995779_221:0:2952:2048_1920x0_80_0_0_945cadbb64f8da079cf53a47187bc6ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արմեն սարգսյան, «արբատ» կամավորական գումարտակ, սպանություն, դատարան

հայաստան, արմեն սարգսյան, «արբատ» կամավորական գումարտակ, սպանություն, դատարան

Բաժանորդագրվել

Առաջին վեց տարին նա կանցկացնի բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Մոսկվայի ռազմական դատարանը Վարաժ Մանուկյանին 22 տարվա ազատազրկման է դատապարտել «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած ահաբեկչության գործով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մանուկյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 22 տարվա ազատազրկման», – որոշումը հրապարակել է դատավորը:

Դատարանի որոշմամբ` Մանուկյանը առաջին վեց տարին կանցկացնի բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Բացի այդ, հօգուտ պետության կառգրավվի «Mercedes» ավտոմեքենան, որով մեղադրյալը ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղափոխել։

Հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականին Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու պլան են մշակել։ Հանցագործության թիրախ է ընտրվել «Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանը։

Ըստ քննչական կոմիտեի՝ Վարաժ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և մյուս հանցակիցները հետևել են Սարգսյանին, ուսումնասիրել նրա տեղաշարժն ու տեսանկարահանել: Մանուկյանն ապահովել է ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղափոխումն ու պահպանումը։

2025 թվականի փետրվարին Սարգսյանը մտել է «Ալ առագաստներ» բնակելի համալիրի մասնաշենքերից մեկի շքամուտք, և Մանուկյանը հեռակառավարմամբ ակտիվացրել է շենքի վերելակում տեղադրված պայթուցիկ սարքը։ Սարգսյանը և Պարույր Մաթևոսյանը տեղում մահացել են, ևս երեք մարդ վնասվածքներ են ստացել։

Մաթևոսյանի նկատմամբ գործը կարճվել է նրա մահվան կապակցությամբ։

Leave a comment