Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների գործով նշանակվել է առաջին դատական նիստի օրը

https://arm.sputniknews.ru/20260730/katvoghikvosi-u-vec-episkvopvosneri-gvortsvov-nshanakvel-e-arajin-datakan-nisti-ory-105232010.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100660801_84:0:1417:1000_1920x0_80_0_0_3c3f4ca2b872ba054806380b02daf946.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, արա զոհրաբյան

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, արա զոհրաբյան

Բաժանորդագրվել

Փաստաբանը շեշտում է, որ հայոց պատմության վերջին 100 տարվա ընթացքում սա երկրորդ ամոթալի դեպքն է, երբ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել կաթողիկոսին։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործով նշանակվել է առաջին դատական նիստի օրը։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ դատական նիստը կկայանա օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, առաջին ատյանի դատարանի Վաղարշապատ նստավայրում։

Նշենք, որ վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին։

«Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել հայոց հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,- գրում է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն հայոց կաթողիկոսին։ Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ է արվել։

Զոհրաբյանն ընդգծում է, որ 2018 թ․-ից սկսած՝ հայ եկեղեցու նկատմամբ իրականացվել են շարունակական պետական ճնշումներ, այդ թվում՝ եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը, Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը դպրոցներից, բանակում, ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության դադարեցումը և այլն։

Նա շեշտում է, որ անկախ քաղաքական հայացքներից և իրավական գնահատականներից՝ Հայ առաքելական եկեղեցին և Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից են, ուստի տեղի ունեցող գործընթաց դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից և ունի պատմական, սահմանադրական ու ազգային նշանակություն։

«Ցավալի է, որ իշխանությունների այս գործողությունների համար պատասխան է տալու ամբողջ հայ ազգը»,- եզրափակում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Leave a comment