https://arm.sputniknews.ru/20260730/inch-lurer-ka-haj-gerineri-arvoghjakan-vitshaki-masin-varchapety-khusapec-pataskhanic-105222154.html
Ի՞նչ լուրեր կա հայ գերիների առողջական վիճակի մասին. վարչապետը խուսափեց պատասխանից
Ի՞նչ լուրեր կա հայ գերիների առողջական վիճակի մասին. վարչապետը խուսափեց պատասխանից
Sputnik Արմենիա
Փաշինյանը կարծում է, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ ու կոնֆիդենցիալ։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T13:51+0400
2026-07-30T13:51+0400
2026-07-30T13:51+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105115049_0:105:1998:1229_1920x0_80_0_0_a1b37ef4a9912932e5dd587856237e24.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի հայկական կողմը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների առողջական վիճակի ու խոշտանգման կասկածի լուրերի մասին։Ճեպազրույցի ժամանակ նա միայն հերթական անգամ վստահեցրեց, որ աշխատանքները շարունակվում են։Նա վստահեցրեց, որ նախկին փորձը ցույց է տվել` աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ ու կոնֆիդենցիալ։Ավելի վաղ ադրբեջանական բանտում պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի կինը ահազանգել էր՝ ամուսնու առողջական վիճակի վաթթարացման մասին, իսկ փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով անմիջապես թույլ տալ Մկրտչյանին զանգահարել կնոջը:Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105115049_111:0:1888:1333_1920x0_80_0_0_ff8ae27dd938b1dd3495fa9299b54813.jpg.webp
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, նիկոլ փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ ու կոնֆիդենցիալ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի հայկական կողմը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների առողջական վիճակի ու խոշտանգման կասկածի լուրերի մասին։
Ճեպազրույցի ժամանակ նա միայն հերթական անգամ վստահեցրեց, որ աշխատանքները շարունակվում են։
«Մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով շարունակում են աշխատել, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերեն` ցուցաբերեն»։
Նա վստահեցրեց, որ նախկին փորձը ցույց է տվել` աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ ու կոնֆիդենցիալ։
Ավելի վաղ ադրբեջանական բանտում պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի կինը ահազանգել էր՝ ամուսնու առողջական վիճակի վաթթարացման մասին, իսկ փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով անմիջապես թույլ տալ Մկրտչյանին զանգահարել կնոջը:
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։