Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին

Քաղաքականություն

30.07.2026 | 15:43

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում Նազելի Բաղդասարյանին փոխարինելու է Մելանյա Հարությունյանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ավարտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին և լրագրողներին ներկայացրեց Մելանյա Հարությունյանին։

Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարն է։ Մելանյա Հարությունյանը 26 տարեկան է, ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան համայնքից է։

2025 թվականից ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության աշխատակից է։
Ուսանել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։

Նա մինչ այս հանրային ակտիվությամբ աչքի չի ընկել։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment