Բաժանորդագրվել
4 ավտոմեքենաների բախման հետևանքով 2 մարդ էր տուժել։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հուլիսի 25-ին բախվել էին 2 «Chevrolet», «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաներն ու «Shacman» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել` մեկը՝ «Քանաքեռ-Զեյթուն», մյուսը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
«Տուժածներից մեկը` Երևանի բնակիչ 65-ամյա Արթուր Հ.–ն, «Երևանի բժշկագիտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ։ Նա այնտեղ գիտակցության չգալով մահացել է»,– գրում է կայքը։
Հիշեցնենք` վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։