Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

30.07.2026 | 13:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ընթացող ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու հարցին։

«Պարզվում է՝ մի քիչ նոր թեմա է դա, որը պետք է լրացուցիչ ուսումնասիրենք։ Ճիշտն ասած՝ ես հիմա պատրաստ չեմ, որովհետև այդտեղ պետք է նայել… մի հարց ուղղակի կարող եմ այսպես ասել՝ պետք է նայել հիմքերը պահպանվա՞ծ են, թե՞ պահպանված չեն, և ըստ այդմ որևէ ձևով կարձագանքենք։

Որովհետև նախորդիվ հարցը այնպես էր, որ այն հատվածը վարորդների, ում հետ մենք պայմանավորվել ենք, այդ պայմանավորվածությունը չի կատարվում, բայց դա, իհարկե, կատարվում է, և դատարանների հետ կապված էլ այդպիսի պայմանավորվածություն չի եղել։ Հիմա Ձեր ասածը նոր թեմա է, որին կծանոթանանք և կտեսնենք՝ ինչ է հնարավոր անել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment