https://arm.sputniknews.ru/20260730/hhn-hamest-petutjun-e-ev-irani-u-amn-i-mijev-mijnvord-linelu-ambica-chuni-pashinjan-105223589.html
ՀՀ–ն համեստ պետություն է և Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդ լինելու ամբիցա չունի. Փաշինյան
ՀՀ–ն համեստ պետություն է և Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդ լինելու ամբիցա չունի. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե TRIP–ի հետ կապված ցանկացած մտահագություն պագտրաստ է քննարկել իրանի հետ։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T14:11+0400
2026-07-30T14:11+0400
2026-07-30T14:11+0400
թրամփի ուղի (tripp)
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ամն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105222691_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f4d8fc959f57667a92693553bf237fc1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում միջնորդի դերը։ Այսօր Կառավարության նիստից հետո Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է, թե TRIPP նախագիծը դիտարկում է որպես իր անվտանգության համար հնարավոր սպառնալիք, և նույնիսկ առաջարկել է ստեղծել հատուկ մեխանիզմ՝ այդ հարցերը քննարկելու նպատակով, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը բաց ու թափանցիկ է և պատրաստ է տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները։«TRIP–ը տնտեսական ու ենթակառուցվածքային խոշոր նախագիծ է և միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ ՀՀ–ին և Իրանին։ Այս նախագծի ընթացքում բացվելու է Պարսից ծոց–Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը, իսկ սա այն նախաձեռնությունն է, որ ի չիք է դարձնում ենթադրությունը, թե այս նախագիծը դուրս է թողնում տարածաշրջանի երկրներին»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105222691_230:0:1670:1080_1920x0_80_0_0_3082d102d5a8cfda600c1e29eb0a6ae0.jpg.webp
թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, նիկոլ փաշինյան, видео
թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն, նիկոլ փաշինյան, видео
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե TRIP–ի հետ կապված ցանկացած մտահագություն պագտրաստ է քննարկել իրանի հետ։
«Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, և նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ, որովհետև խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն արդեն իսկ այդքան էլ լավ չէ և ճիշտ չէ»,– շարունակեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է, թե TRIPP նախագիծը դիտարկում է որպես իր անվտանգության համար հնարավոր սպառնալիք, և նույնիսկ առաջարկել է ստեղծել հատուկ մեխանիզմ՝ այդ հարցերը քննարկելու նպատակով, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը բաց ու թափանցիկ է և պատրաստ է տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները։
«TRIP–ը տնտեսական ու ենթակառուցվածքային խոշոր նախագիծ է և միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ ՀՀ–ին և Իրանին։ Այս նախագծի ընթացքում բացվելու է Պարսից ծոց–Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը, իսկ սա այն նախաձեռնությունն է, որ ի չիք է դարձնում ենթադրությունը, թե այս նախագիծը դուրս է թողնում տարածաշրջանի երկրներին»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։