Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ջրի սակագնի բարձրացման մասին

https://arm.sputniknews.ru/20260730/nikvol-pashinjann-aknarkec-jri-sakagni-bardzracman-masin-105220188.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/970/67/9706737_97:0:1164:800_1920x0_80_0_0_dec07e39f966b02ff0204251fe007c6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, ջուր

հայաստան, նիկոլ փաշինյան, ջուր

Բաժանորդագրվել

Ջրամատակարարման համակարգի համար լուրջ ներդրումներ են հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի որակի խնդիրներին։ Նա միաժամանակ ակնարկեց, որ ներդրումները կարող են բարձրացնել ջրի սակագինը։

«Սակայն խնդիրը միայն ներդրումը չէ․ մեզ թվում է՝ միայն խողովակը քաշեցինք, ու հարցը լուծվեց։ Այդ խողովակը քաշելուց հետո ամենօրյա սպասարկում է անհրաժեշտ, դրա համար՝ այլ ներդրումներ։ Ստանդարտն այն է, որ այս ամենը պետք է ներառվի սակագնի մեջ, ու մենք պետք է առնչվենք այդ խնդրին»,– ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ պատգամավոր եղած ժամանակներից է առնչվել այն խնդրին, որ մարդիկ հրաժարվում են ընդհանուր համակարգից և իրենց համար ֆիլտրերով ջուր բերում աղբյուրներից։

«Ես հիշում եմ այդ ֆիլտրերի շուրջ հավաքված տիղմը, բայց այդ ջուրն էին խմում, քանի որ հրաժարվում էին ջրաչափ տեղադրել և այլն։ Պետք է ստանդարտներով առաջնորդվել, իսկ ստանդարտն այն է, որ այդ ամենը պետք է ներառվի սակագնի մեջ»,– ընդգծեց վարչապետը։

Ինչ վերաբերում է Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերին, նա հայտարարեց, թե մանրամասների չի տիրապետում, սպասում է բոլոր կառույցների հիմնավորված պատասխանին։

Leave a comment