«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ

Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Մադրիդի «Ռեալի» հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 60 միլիոն եվրո: Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրահանգել է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ:

Ռոդրին 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում ու խփել 2 գոլ: ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո նա ստացել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Leave a comment