Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմի ամենակարեւոր գեղձերից մեկն է: Այն կշռում է 20-30 գրամ, որը էնդոկրին գեղձերի համար բավականին մեծ է համարվում: Տեղակայումը՝ պարանոցի առաջային պատին՝ շնչափողից առաջ: Այն շատ նման է թիթեռի, եւ եթե պացիենտի մոտ գեղձը մեծանում է, պարանոցի վրա վիզուալ տեսնում ենք այն:
Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմին անհրաժեշտ յոդի պաշարն է հավաքում եւ նրանից սինթեզում հորմոններ: Հիմնական հորմոններն են թիրոքսինը (T4), տրիյոդթիրոնինը (T3), կալցիտոնինը:
Այս հորմոններն անհրաժեշտ են մարդուն բեղմնավորման օրվանից սկսած մինչեւ կյանքի վերջին օրը: Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են երեխայի աճի, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, հետագայում ձվազատման, լիբիդոյի, կալցիումի փոխանակության համար:
Հատկանշական է, որ վահանաձեւ գեղձի խնդիրներ ունեցող մարդիկ շատ հաճախ դիմում են այլ մասնագետների, օրինակ՝ փորկապության դեպքում՝ գաստրոէնտերոլոգի, անպտղության դեպքում՝ գինեկոլոգի, էմոցիոնալ լաբիլ վիճակներով՝ նյարդաբանի, լիբիդոյի խնդրով՝ ուռոլոգի եւ սեքսապաթոլոգի: Իհարկե, բժիշկների թիմային աշխատանքի արդյունքում հիվանդը ուղորդվում է նեղ մասնագետի, նշանակվում է համապատասխան բուժում, որի արդյունքում գանգատները արագ շտկվում են:
Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բազմազան են:
Տարբերակում ենք ՎԳ դիֆուզ եւ օջախային փոփոխություններ՝ դիֆուզ եւ հանգուցավոր խպիպներ: Բացի դրանից, տարանջատվում ենք վահանաձև գեղձի մեծացման աստիճաններ՝ 0, 1-ին, 2-րդ, 3-րդ:
0 աստիճանի դեպքում ՎԳ պալպացիայի չի ենթարկվում, չի շոշափվում, 1-ինի դեպքում կարելի է շոշափել, բայց վիզուալ չենք տեսնում, իսկ 2-րդ, 3-րդ աստիճանի դեպքում անգամ ոչ մասնագետը կարող է տեսնել պարանոցի մեծացում:
Վահանաձեւ գեղձի խնդիրներից են հորմոնալ ֆունկցիայի խանգարմամբ պայմանավորված հիվանդությունները: Դրանք են՝ հիպոթիրեոզը եւ հիպերթիրեոզը:
Ըստ կայքի՝ գոյություն ունի միջոց, որն արդյունավետորեն կլավացնի վահանաձև գեղձի վիճակը։
Բաղադրիչներ
- 40 մանրացրած ընկույզ
- 1 կիլոգրամ մեղր։
Ինչ է հարկավոր անել
- Հարկավոր մաքրել ընկույզը, չորացնել այն։
- Լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք մեղրը։
- Ցերեկվա ընթացքում այն պետք է բաց լինի։
- 40 օր անց քամեք հեղուկը։
Օգտագործման եղանակը
Ամեն ինչ շատ պարզ է․ Պարզապես հարկավոր է 2 թեյի գդալ օգտագործել այն առավոտյան քաղցած վիճակում և քնելուց առաջ։