Երևանում անհետ կորած համարվող 14–ամյա տղան գրություն է թողել. նա որոշել է ճգնավոր դառնալ

Բաժանորդագրվել

14 տարեկան Վահե Ապիկյանը դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանում անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել տանը: Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է ուրարակիր Թովմաս Առաքելյանը:

Տղայի անհետ կորելու մասին գիշերը հայտնել էր ոստիկանությունը։

«14 տարեկան Վահե Ապիկյանը դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել տնից` առանց որևէ մեկին տեղյակ պահելու, չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից: Գրություն է թողել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր: Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի` աղոթք կատարելու նպատակով, և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հայտնել լուրը ընտանիքի անդամներին»,- գրել է Առաքելյանը:

Նա նաև հրապարակել է Վահեի հոր, մոր և եղբոր հեռախոսահամարները` Տիգրան Ապիկյան` 093-99-56-28, Գայանե Իլինա` 077-05-19-72, Սարգիս Ապիկյան` 033-30-56-16։

Նշենք, որ տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել:

Leave a comment