Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից

Բաքվում մինչև 17 տարեկանների ըմբշամարտի առաջնությունում աշխարհի չեմպիոն դարձած Ջանես Նազարյանն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հավաքականը գոհ է առաջնության կազմակերպչական աշխատանքներից և ընդունելությունից։

«Մենք շատ լավ տրամադրություն ունենք։ Մեզ այստեղ  շատ ջերմ են դիմավորել։ Մրցաշարը լավ է կազմակերպված, բարձր մակարդակով, իսկ մասնակիցները բավականին ուժեղ էին։ Ուրախ եմ, որ հաղթեցի»,- ասել է նա։

Հայ ըմբիշն ընդգծել է, որ թիմը կազմակերպչական խնդիրներ չի ունեցել։

«Բաքվում աշխարհի առաջնությանը մեր մասնակցության համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Մեզ շատ լավ ընդունեցին, ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները մրցույթին հարմարավետ նախապատրաստվելու և ելույթ ունենալու համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանն իր կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչման՝ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment