Ռուսական զինուժը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260730/rd-zinuzhy-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-razmakan-odanavakajannerin-pn-105207495.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, օդանավակայան

ռուսաստան, ուկրաինա, օդանավակայան

Բաժանորդագրվել

Հարձակումների ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը կիրառել են ցամաքային, օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարության զենքեր, ինչպես նաև հարվածային ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին և ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշերը ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Խոցվել են Կիևի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Ժիտոմիրի, Ռովնոյի, Վիննիցայի և Դնեպրոպետրովսկի մարզերում գտնվող օբյեկտները, որոնք ներգրավված են տարբեր նշանակության հրթիռային զենքի և անօդաչուների արտադրության, պահման և մատակարարման, ինչպես նաև օդային իրավիճակի վերահսկողության համակարգի աշխատանքի ապահովման գործում։

Նշվում է, որ հարված է հասցվել նաև «Յուժնի» նավահանգստում գտնվող 1 բեռնանավ և Օդեսայից արևելք և հարավ գտնվող երկու բեռնատար նավեր, որոնք սպառազինություն և ռազմական գույք էին մատակարարում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment