Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր փոխնախագահ և գլխավոր քարտուղար ունի


Հուլիսի 29-ին կայացած Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ձևավորվել է ֆեդերացիայի նոր գործադիր ղեկավարությունը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։


 


Բաց քվեարկության արդյունքում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ միաձայն ընտրվել է Սուրեն Զոհրաբյանը, իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Մերի Պողոսյանը։


 


«Մերի Պողոսյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում աշխատում է 2018 թվականից՝ համակարգելով գրասենյակի աշխատանքներն ու միջազգային կապերը։ Տարիների ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել ֆեդերացիայի միջազգային ծրագրերի, ազգային հավաքականների և միջազգային մրցաշարերի կազմակերպչական աշխատանքներում։


 


Սուրեն Զոհրաբյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում ընտրվում է արդեն վեցերորդ անգամ անընդմեջ։ Նա երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆեդերացիայի գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով հայկական բասկետբոլի զարգացման, ծրագրերի իրականացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ եմ ընտրել Արթուր Նազարյանին։

Դիտումների քանակ7

Leave a comment