https://arm.sputniknews.ru/20260729/ajs-ishkhanutjan-orvoq-kakhvatsutjuny-1-shukajic-hasel-e-patmakan-aravelagujni-khachatrjan-105179367.html
Այս իշխանության օրոք կախվածությունը 1 շուկայից հասել է պատմական առավելագույնի. Խաչատրյան
Այս իշխանության օրոք կախվածությունը 1 շուկայից հասել է պատմական առավելագույնի. Խաչատրյան
Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսական կախվածությունը մեկ շուկայից հասել է պատմական առավելագույնի: «Աբովյան Time»–ի եթերում… 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T22:48+0400
2026-07-29T22:48+0400
2026-07-29T22:48+0400
տեսանյութեր
արթուր խաչատրյան
արտահանում
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105183126_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7df1ae6e75ac1343b011b19addb1ce5a.jpg.webp
ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսական կախվածությունը մեկ շուկայից հասել է պատմական առավելագույնի: «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով արտաքին մարտահրավերներին և եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարներին։Անդրադառնալով եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարներին՝ պատգամավորն ընդգծում է, որ բանական կառավարությունը պետք է ամեն ինչ աներ ապրանքների արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու համար, սակայն ակնկալել, թե Եվրոպան հեշտությամբ կբացի իր դռները հայկական արտադրանքի առջև, չափազանց միամիտ է։Եվրոպայում իսպանական, պորտուգալական, իսրայելական, թուրքական միրգն է զբաղեցնում ամենամեծ տեղը։ Այնտեղ ապրանք վաճառելն անհնար չէ, բայց պետք է շատ երկար աշխատել այդ մարդկանց հետ։ «Այստեղ խոսքը մի քանի հարթության մեջ է։ Առաջինը նորմատիվ դաշտն է․ այն ապրանքը, որն այստեղից արտահանում ես, օրինակ, Փարիզ, պետք է համապատասխանի Եվրոպական Միության ստանդարտներին, ինչը մեծամասամբ չի համապատասխանում, այլ հարց է փոքր ծավալների դեպքում աչք կփակեն»,- հավելեց Խաչատրյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105183126_372:0:1812:1080_1920x0_80_0_0_d0e2190f80dc048c3629b7f828ee5efc.jpg.webp
տեսանյութեր, արթուր խաչատրյան, արտահանում, ռուսաստան, հայաստան, видео
տեսանյութեր, արթուր խաչատրյան, արտահանում, ռուսաստան, հայաստան, видео
ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսական կախվածությունը մեկ շուկայից հասել է պատմական առավելագույնի: «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով արտաքին մարտահրավերներին և եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարներին։
«2022 թվականի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մի քանի ժամվա ընթացքում ռուբլին 6 դրամից դարձավ 3 դրամ։ Այսինքն՝ այն ամբողջ փողը, որ Ռուսաստանից գալիս էր Հայաստան, կրկնակի կորցրեց իր արժեքը։ Եվ որպեսզի դու կարողանաս արտաքին շոկերի բերած բացասական ազդեցությունները նվազեցնել (չես կարող չեզոքացնել երբեք), պետք է կարողանաս քո ապրանքը տարբեր տեղեր վաճառել։ Ցավոք սրտի, այս իշխանությունների օրոք մեր կախվածությունը մի շուկայից հասավ պատմական մաքսիմումի։ Քո տնտեսական աճը կախված էր ընդամենը մի երկրի հետ տնտեսական հարաբերություններից»,- նշում է Խաչատրյանը։
Անդրադառնալով եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարներին՝ պատգամավորն ընդգծում է, որ բանական կառավարությունը պետք է ամեն ինչ աներ ապրանքների արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու համար, սակայն ակնկալել, թե Եվրոպան հեշտությամբ կբացի իր դռները հայկական արտադրանքի առջև, չափազանց միամիտ է։
«Պարենային շուկան ամենազգայուն և ամենացավոտ շուկան է։ Երկրների միջև առևտրային պատերազմները 10 դեպքից 9-ում պարենային շուկայի և տեքստիլի շուրջ են։ Միամիտ է կարծել, որ ֆրանսիացին լեհական խնձորի փոխարեն հայկական խնձոր կգնի»։
Եվրոպայում իսպանական, պորտուգալական, իսրայելական, թուրքական միրգն է զբաղեցնում ամենամեծ տեղը։ Այնտեղ ապրանք վաճառելն անհնար չէ, բայց պետք է շատ երկար աշխատել այդ մարդկանց հետ։
«Այստեղ խոսքը մի քանի հարթության մեջ է։ Առաջինը նորմատիվ դաշտն է․ այն ապրանքը, որն այստեղից արտահանում ես, օրինակ, Փարիզ, պետք է համապատասխանի Եվրոպական Միության ստանդարտներին, ինչը մեծամասամբ չի համապատասխանում, այլ հարց է փոքր ծավալների դեպքում աչք կփակեն»,- հավելեց Խաչատրյանը։