https://arm.sputniknews.ru/20260729/hvormuzy-pak-e-isk-lcanaveri-ancumy-miajn-hamadzajnecmamb-ihpk-105202573.html
Հորմուզը փակ է, իսկ լցանավերի անցումը՝ միայն համաձայնեցմամբ. ԻՀՊԿ
Հորմուզը փակ է, իսկ լցանավերի անցումը՝ միայն համաձայնեցմամբ. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 12 նավ։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T22:21+0400
2026-07-29T22:21+0400
2026-07-29T22:21+0400
հորմուզի նեղուց
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
նավ
իրանի իսլամական հանրապետություն
լցանավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102150457_0:35:680:418_1920x0_80_0_0_553bb833f5ebdd473f2a4a2b8ddb6173.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է մնում, իսկ ցանկացած նավի և նավթատար տանկերի անցումն իրականացվում է միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ռազմածովային ուժերի հետ համաձայնեցմամբ։ Այս մասին X-ում հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար Ալի Ազմայիին։Դրանցից 12 նավն անցել է Հորմուզով, ինչը 50%-ով ավելի է, քան նախորդ օրը։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցել է 41 նավ, ինչը 5%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։Ընդ որում, Հորմուզի նեղուցով երթևեկությունը մնում է ծայրահեղ կենտրոնացված. 12 նավերից 10-ն օգտվել են Իրանի միակողմանի երթևեկությունից(Iranian Unilateral Scheme), մինչդեռ ոչ մի նավ չի անցել երթևեկության բաժանման պաշտոնական սխեմայով (Hormuz Traffic Separation Scheme)։
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102150457_38:0:642:453_1920x0_80_0_0_1203ce4e3ec676c35c4159ebbd3d2f51.jpg.webp
հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , նավ, իրանի իսլամական հանրապետություն, լցանավ
հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , նավ, իրանի իսլամական հանրապետություն, լցանավ
Անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 12 նավ։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է մնում, իսկ ցանկացած նավի և նավթատար տանկերի անցումն իրականացվում է միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ռազմածովային ուժերի հետ համաձայնեցմամբ։ Այս մասին X-ում հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար Ալի Ազմայիին։
Միևնույն ժամանակ, MarineTraffic-ի (իրական ժամանակում նավերի տեղաշարժը ցույց տվող առցանց ծառայություն, ինտերակտիվ քարտեզ և տվյալների բազա) տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով արձանագրվել է նավերի 53 հաստատված անցում։
Դրանցից 12 նավն անցել է Հորմուզով, ինչը 50%-ով ավելի է, քան նախորդ օրը։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցել է 41 նավ, ինչը 5%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։
Ընդ որում, Հորմուզի նեղուցով երթևեկությունը մնում է ծայրահեղ կենտրոնացված. 12 նավերից 10-ն օգտվել են Իրանի միակողմանի երթևեկությունից(Iranian Unilateral Scheme), մինչդեռ ոչ մի նավ չի անցել երթևեկության բաժանման պաշտոնական սխեմայով (Hormuz Traffic Separation Scheme)։