Քաղաքականություն
29.07.2026 | 22:13
Բաքվի Նիզամիի շրջանային դատարանն ավարտել է Աբդուլլա Իբրահիմլիի, Իբրահիմ Ասադլիի, Էլչին Բայրամլիի և Մեհման Զեյնալովի դեմ քրեական գործի քննությունը, որոնք մեղադրվում էին սոցիալական ցանցերում կոմունիստական գաղափարախոսություն տարածելու և ԽՍՀՄ դրոշներով երթ անցկացնելու փորձի մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը Իբրահիմ Ասադլիին և Աբդուլլա Իբրահիմլիին դատապարտել է 2-ական տարվա ազատազրկման, իսկ Էլչին Բայրամլիին և Մեհման Զեյնալովին՝ 1,5-ական տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես են մի խումբ անձինք փորձում երթ անցկացնել խորհրդային դրոշներով։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը):
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի