Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր հոտը կմեկտեղվեն Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ աղոթքի և ժամերգության

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք, որ հուլիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Ավան գյուղի (Աշտարակի շրջան) խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը։

Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը՝ աղոթելու Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։

Leave a comment