«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ամփոփել են Լոռու մարզ՝ Ստեփանավան և հարակից բնակավայրեր կատարած այցի արդյունքները։
Կատարելով բնակիչների խնդրանքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը այցից հետո կոմբայն էր նվիրել գյուղերին։
Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Ստեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի, կաշխատի ևս մեկ կոմբայն։
Շրջանում հացահատիկի մշակմամբ զբաղվող գյուղական տնտեսությունների 80%-ի պահանջարկը կբավարարվի։