Ըմբշամարտիկ Գևորգ Հարությունյանը դարձել է Մ-17 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալակիր. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ըմբշամարտիկ Գևորգ Հարությունյանը դարձել է Մ-17 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալակիր։
Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը 51 կգ քաշային կարգի բրոնզե գոտեմարտում 5-0 հաշվով հաղթեց վրացի Սաբա Աբաշիձեին ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Ըստ ֆեդերացիայի տրամադրած տեղեկատվության, սա մեր 2-րդ մեդալն է ընթացիկ առաջնությունում։