ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Երբ Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, երկու տեղ կա, որ գնում են արարողակարգի համաձայն՝ Ցեղասպանության հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ԱԳՆ պետական արարողակարգային ծառայության նախկին պետ Վահագն Մելիքյանը։
«Եթե այս անգամ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա ակնհայտ կլինի, որ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները հատուկ աշխատանք են տարել», – նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։