Առնվանզ չորս կանայք մեղադրել են Ջարեդ Լետոյին սեռական ոտնձգության մեջ

Ամերիկացի դերասան և «Thirty Seconds to Mars» խմբի առաջատար Ջարեդ Լետոն BBC-ի խոշոր հետաքննության առարկա է դարձել։

Չորս կին նրան մեղադրել են սեռական ոտնձգության մեջ։ Մեղադրանքները վերաբերում են 2002-ից 2016 թվականներին։ Ըստ BBC-ի՝ բոլոր կանայք անչափահաս են եղել դերասանի հետ հանդիպման պահին։

Ընդհանուր առմամբ, տասը կին պատմել է իրենց պատմությունները «Ջարեդ Լետո. Հոլիվուդի մութ գաղտնիքը» վավերագրական ֆիլմում, որոնցից ինը հրապարակայնորեն խոսել են առաջին անգամ։ Խմբի երկու նախկին անդամներ հաստատել են, որ անձնակազմը հաճախ անհարմար է զգացել Լետոյի շփումներից  դեռահասների հետ, որոնց հատուկ հրավիրել են բեմի ետևում կամ նրա վարձակալած տանը։

Կանայք հայտնել են, որ իրենց հարկադրել են սեռական հարաբերությունների, սեռական բռնության, անպարկեշտ հեռախոսազանգերի և նվաստացուցիչ, սեռականացված մեկնաբանությունների։

Leave a comment