Բրազիլիայի Գերագույն մարզական դատարանը որակազրկել է «Ինտերնասիոնալի» պաշտպան Վիկտոր Գաբրիելին բոլոր խաղերից մինչև «Կրուզեյրոյի» հարձակվող Գաբրիել Պեկն ապաքինվի վնասվածքից։
Հենց Գաբրիելն էր վնասվածք հասցրել Պեկին։
Հուլիսի 22-ին, Բրազիլիայի լիգայի խաղի ժամանակ, Գաբրիելը հեռացվել էր խաղադաշտից Պեկի նկատմամբ կոպիտ խախտման համար։ Բախման հետևանքով 22-ամյա հարձակվողը, ով այդ խաղում նորամուտն էր նշել «Կրուզեյրոյի» կազմում, ձախ սրունքի կոտրվածք էր ստացել։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել։
Բրազիլիայի ֆուտբոլի սպորտային գերագույն դատարանը որոշել է, որ ստանդարտ պատիժը (Բրազիլիայի մարզական արդարադատության օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ մեկից վեց խաղ բաց թողնելը կոպիտ խաղի համար) բավարար չէ Գաբրիելի համար՝ հաշվի առնելով միջադեպի լրջությունը։ Դատավոր Արիել դե Անդրադեն որոշել է. «Խախտողը կարող է որակազրկվել մրցումներից մինչև վնասվածք ստացած կողմը կարողանա վերադառնալ մարզումներին, բայց ոչ ավելի, քան 180 օր»։