Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի․ Բագրատ Միկոյանը՝ դատախազությանը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը տարվել է Հանրային հեռուստաընկերություն, որտեղ ընթերցել է մի շարք անձանցից ենթադրյալ ապօրինի գույք բռնագանձելու մասին թղթեր։

Այդ ցանկում նաև ընթերցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից գույք խլելու դիմումների մասին։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես արձագանքեց պարբերաբար ընթերցվող այդ հայտարարություններին․

«Արդեն անհանգստանում էի, որ էս վերջին 15 օրը հոբելյանական՝ «նադայելերորդ» անգամ չեն տարածել այդ ցանկը, մտածում էի՝ դատախազությունը փակած չլինե՞ն՝ անիմաստության հիմնավորմամբ: Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի։

Արդեն լավ չեմ պատկերացնում՝ նրանք զավեշտի՞ են արժանի, թե՝ կարեկցանքի»։

Leave a comment