Վարչապետի աշխատակազմը կղեկավարի ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան՝ Լիլիթ Մակունցը. Փաշինյան

Փաշինյանը նշել է նաև, որ վերանշանակվելու են ՆԳ նախարարն ու պաշտպանության նախարարը


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․   Վարչապետի աշխատակազմի ղեկավար կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։


Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշել է նաև, որ վերանշանակվելու են ՆԳ նախարարն ու պաշտպանության նախարարը։


Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե ոչ մարտական պայմաններում ՀՀ ԶՈՒ-ում մահվան դեպքեր են լինում, Փաշինյանն ասաց, որ նա դրա լուծումը տեսնում է հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ։


«Բանակում տեղի ունեցող երևույթներ 70%-ի ծագումնաբանությունը բանակի հետ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ սպայական կազմն իր մեղավորությունը ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին քննվի։


Leave a comment