Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.07.2026 | 16:30

Կառավարությունն առաջիկա շաբաթների ընթացքում որոշում կկայացնի ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ սահմանվելու են հստակ ընթացակարգեր, որոնք կիրականացվեն մի քանի ամիսների ընթացքում․ «Դրանք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատում, շուկայական արժեքի՝ կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերի ծանուցման պատասխանի ստացում, և արդեն ըստ կարգավորումների՝ պետք է գործընթացն արդեն հանգեցնի փոխհատուցման տրամադրում՝ շուկայական արժեք պլյուս 15 տոկոս»:

Հարցին՝ արդյո՞ք կա ուղիղ կապ և համաձայնություն սեփականատերերի հետ, Պետրոսյանը նշեց, որ գործընթացն ընթացքի մեջ է և իրականացվում է սահմանված կարգավորումների համաձայն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment