Արաղչին և Ֆիդանը քննարկել են իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները. աղբյուր

https://arm.sputniknews.ru/20260209/araghchin-ev-fidany-qnnarkel-en-iranakan-atvomajin-tsragri-shurj-banakcutjunnery-aghbjur-98627746.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87964386_0:524:2048:2060_1920x0_80_0_0_c49fa283949d260a0e7fbc30e19d7257.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, թուրքիա, աբբաս արաղչի, հաքան ֆիդան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, թուրքիա, աբբաս արաղչի, հաքան ֆիդան

Բաժանորդագրվել

Արտաքին գործերի նախարարները այսօր հեռախոսազրույց են ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են իրանական ատոմային ծրագրերի շուրջ բանակցությունների ներկա վիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրին։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր, թե ամերիկյան նավերի «արմադան» ուղևորվում է դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և «գործարք» կնքել, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։

Փետրվարի 6–ին Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի թեմայով։ Թրամփը հայտարարել էր, որ դրանք լավ են անցել և կշարունակվեն շաբաթվա ընթացքում։

Leave a comment