Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը հայտարարել է Բրազիլիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
«Հավաքականում իմ ժամանակը մոտեցավ ավարտին։ Ես պատմություն կերտեցի և շատ երջանիկ եմ: Տվեցի այն ամենը, ինչ կարող էի, միշտ պայքարել եմ դեղին մարզաշապիկի համար, բայց այլևս չեմ ցանկանում անել դա»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Վերջերս Նեյմարը մասնակցել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը: Նա լեգենդար Պելեից հետո երկրորդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել 4 Մունդիալներում։ Նեյմարը 2010 թվականին է նորամուտը նշել Բրազիլիայի հավաքականում, որի պատմության լավագույն ռմբարկուն է։ Ազգային թիմում հարձակվողն անցկացրել է 130 հանդիպում ու խփել 80 գոլ։