Երեք օրվա հանգստությունից հետո ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. BBC


ԱՄՆ զինվորական հրամանատարները հայտարարել են, որ Իրանն «անսպասելի հարձակման փորձ» է ձեռնարկել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերի դեմ և արձակել է «բազմաթիվ» բալիստիկ հրթիռներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է՝ հրթիռները հաջողությամբ կասեցվել են։ Դրանից առաջ ռազմական գործողություններում որոշակի դադար էր նկատվել, որը նպատակ ուներ երկու կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։


ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը, իրենց հերթին, հարվածել են Իրանի հետ կապված և Իրաքում գտնվող «ահաբեկչական լոգիստիկայի և զենքի բազմաթիվ օբյեկտների»։ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը և նրա «ահաբեկչական միջնորդները դադարեցնեն իրենց հարձակումները, հակառակ դեպքում կբախվեն ամերիկյան հետագա ռազմական գործողությունների»։


Հարձակումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ «շատ բարեկամական բանակցությունների» մասին։ Այդ պահին երկու կողմերը երրորդ օրն անընդմեջ հարվածներ չէին փոխանակել։


Թեհրանը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։

Leave a comment