Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին չորեքշաբթի օրը հրամայել է երկրի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների:
Վարչապետի գրասենյակը նշել է, որ նիստից հետո կհրապարակվի «մանրամասն հայտարարություն իրավիճակի և կայացված որոշումների վերաբերյալ»՝ ի պատասխան գիշերային հարձակումների։
Իրաքի զինված ուժերի մաս կազմող Ժողովրդական զորքերի ստորաբաժանումները հայտնել են, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել է իրենց առնվազն 20 անդամ, իսկ ավելի քան 30-ը՝ վիրավորվել։
Չորեքշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զինված ուժերը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հետ համակարգված, հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների դեմ՝ Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։