Արցախի ժողովրդի հիշողությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն

Արցախի մշակույթի պահպանման ՀԿ-ն հայտարարությու է արել․ Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն։ Անթույլատրելի է մարդկային ողբերգությունը վերածել զբոսաշրջային երթուղու։

Marriott Bonvoy Activities հարթակի միջոցով օկուպացված Շուշի և Ստեփանակերտ կազմակերպվող զբոսաշրջային այցելությունները խոր մտահոգություն և արդարացի վրդովմունք են առաջացնում։ Այն պայմաններում, երբ ավելի քան 150 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, այդ ողբերգության հետևանքներից առևտրային շահ ստանալը բարոյապես անընդունելի է։

Սրանք պարզապես զբոսաշրջային ծրագրեր չեն։ Դրանք վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ բռնի տեղահանության և էթնիկ զտման հետևանքները ներկայացնելով որպես սովորական իրականություն և զբոսաշրջային ուղղություն։

Կոչ ենք անում Marriott International-ին անհապաղ հեռացնել իր հարթակից օկուպացված Արցախ այցելությունների վերաբերյալ բոլոր առաջարկները և թույլ չտալ, որ իր հեղինակավոր բրենդն օգտագործվի հումանիտար հետևանքների առևտրայնացման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment