Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք և միլիոնավոր դրամների ակտիվներ

Դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք և միլիոնավոր դրամների ակտիվներ


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք և միլիոնավոր դրամների ակտիվներ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.

– 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ:

– 2 անշարժ գույքի գնման իրավունք:

– 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ:

– Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:

Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.


– 4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք:

– 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ:

– Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս», – նշված է հաղորդագրության մեջ:


 


Leave a comment