Մադրիդի «Ռեալն» անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ բանակցություններ է սկսել աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի տեղափոխության շուրջ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ «Արքայական ակումբը» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն է տվել գործարքին: Նշվում է, որ մադրիդցիները պատրաստ են բարելավել ֆինանսական առաջարկը, եթե «Մանչեսթեր Սիթին» համաձայնի վաճառել իր առաջատարներից մեկին:
Ռոդրին 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում ու խփել 2 գոլ: ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո նա ստացել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: