Հութիները հայտարարել են սաուդյան նավթատարի վրա հարձակման մասին

Եմենի հյուսիսը վերահսկող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ հարված է հասցրել NCC Ghazal սաուդյան նավթատար տանկերին։ Այդ մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Նրա պնդմամբ՝ նավը խախտել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ հայտարարված «ծովային էմբարգոն» և անտեսել հութիների նախազգուշացումները։ Սարիայի խոսքով՝ հարվածը հասցվել է մի քանի բալիստիկ հրթիռներով, ինչի հետևանքով տանկերը ստիպված է եղել փոխել երթուղին և նահանջել։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակման մասին։ Սաուդյան իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հութիների այս հայտարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment