Ռուսաստանի ԱԹՍ մշակող ընկերության տնօրեն Անդրեյ Չերեզովը դարձել է մահափորձի թիրախ

Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում  անօդաչու թռչող սարքերի մշակող ընկերության տնօրեն Անդրեյ Չերեզովը դարձել է մահափորձի թիրախ, հաղորդել է «ՌԵՆ ՏՎ»-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Գործարարի վրա հարձակում է տեղի ունեցել հուլիսի 29-ին, ժամը 2:00-ի սահմաններում, երբ նա աշխատանքից տուն էր վերադառնում։ Աղբյուրը նշել է, որ այն բանից հետո, երբ Չերեզովը բացել է բնակարանի դուռը, նրա կինը լսել է մոտ երեք կրակոց։ Նա չի տեսել հրաձիգին։

Հարձակումը տեղի է ունեցել Տուլայի Միխեեւա փողոցի բազմաբնակարան շենքի նախասրահում։ Վիրավոր գործարարը տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փորձի համար։

Անդրեյ Չերեզովը ղեկավարում է Ռուսաստանի օդային տրանսպորտի լաբորատորիան։ Այն հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերությունը վերջերս պայմանագիր է ստացել Վորոնեժի պետական ​​տեխնիկական համալսարանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 29,7 միլիոն ռուբլի (մոտ 373 հազար դոլար)։

Leave a comment