Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան կատարել է իր խոստումն ԱԱ-2026-ում հաղթանակից հետո:

Մադրիդի «Ռեալի» նորեկն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի պատկերով դաջվածք է արել:

ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել էր Արգենտինային՝ պատմության մեջ երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն: ԱԱ-2026-ում Կուկուրելյան մասնակցել էր 8 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում:

Leave a comment