«The New York Times»-ը, հղում անելով իրանական և արևմտյան աղբյուրների, հայտնել է, որ Թեհրանը քննարկել է Ուկրաինայի ծովային նավահանգիստներից մեկին հարվածելու տարբերակը։
Ըստ աղբյուրների՝ Իրանը կարող էր կիրառել փոքր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ, քանի որ ենթադրվում էր, որ հարվածը լինելու էր «խորհրդանշական բնույթի» և մեծ վնաս չէր պատճառի։
Իրանական իշխանությունները, ըստ հրապարակման, ակնկալում էին, որ դրանից հետո հակամարտությունը կավարտվի, սակայն արևմտյան պաշտոնյաները զգուշացրել էին Ուկրաինայի հնարավոր անկանխատեսելի արձագանքի և ավելի լայն պատերազմի վտանգի մասին։
NYT-ի զրուցակիցները նշել են, որ դիվանագիտական շփումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը և համոզել Իրանին հրաժարվել նախնական ծրագրից։