Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Պետրոսյան

https://arm.sputniknews.ru/20260729/arajika-shabatnerin-karavarutjan-vorvoshmamb-hec-y-hanrajin-geraka-shah-ktshanachvi-petrvosjan-105177011.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95796240_62:0:1485:1067_1920x0_80_0_0_ffea06a1319dec93702a286d0e9ccd1b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան

Բաժանորդագրվել

ՀԷՑ ժամանակավոր կառավարչի խոսքով՝ Կարապետյանների ընտանիքի հետ ընդհանրապես որևէ կոնտակտ չկա։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Առաջիկա շաբաթների ընթացքում կլինի կառավարության` ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի հանրային լսումը։ Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։

Պետրոսյանի խոսքով՝ կառավարության համապատասխան որոշումից բացի կսահմանվեն մի շարք կարգեր, ընթացակարգեր։

«Դրանք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված, ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատում, շուկայական արժեքի՝ կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերից ծանուցման պատասխանի ստացում, և արդեն ըստ կարգավորումների՝ պետք է գործընթացը հանգեցնի փոխհատուցման տրամադրման՝ շուկայական արժեք +15 տոկոս»,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի և Կարապետյանների հետ բացարձակ կոնտակտ չկա։ Ըստ նրա՝ օրինական գործընթացների վերջնարդյունքը ՀՀ ցանկացած քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի համար պարտադիր կատարման ենթակա է, իսկ թե ինչ դիրքորոշում ունեն Կարապետյանները, Պետրոսյանը չգիտի, քանի որ երեկվա հանրային լսումներին ներկայացուցիչ չի մասնակցել։ Նա նշեց, որ գործընթացը կարող է 2 տարի տևել։

Պետրոսյանն անդրադարձավ իր կարգավիճակին՝ նշելով, թե երբ են դադարելու ժամանակավոր կառավարչի իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ ըստ օրենսդրության՝ երբ ՀԷՑ նոր սեփականատերը՝ ՀՀ-ն, կդիմի ՀԾԿՀ-ին՝ բաշխման լիցենզիան ստանալու համար, լիցենզիան ստանալու պահից ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեն։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։

Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։

Leave a comment