Ռուսաստանում մոբիլիզացիա անցկացնելու որևէ անհրաժեշտություն չկա․ Դմիտրի Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիա անցկացնելու որևէ անհրաժեշտություն չկա։

Նրա խոսքով՝ մոբիլիզացիայի մասին լուրերը Ռուսաստանի ընտրություններից առաջ «հակառակորդի քարոզչության» մաս են՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը։

Մեդվեդևը «թշնամական տեղեկատվական նետումներ» է անվանել սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, որոնցում կոչ է արվում մոբիլիզացիայի չսպասելով պայմանագիր կնքել ՌԴ ԶՈւ-ի հետ։

Դմիտրի Մեդվեդևը նաև հայտարարել է, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում շուրջ 200 հազար մարդ պայմանագիր է կնքել ՌԴ ԶՈւ-ի հետ, ևս 16 հազարը համալրել է Հատուկ ռազմական գործողության կամավորների շարքերը։

ՌԴ ԶՈւ-ի հետ պայմանագիր կնքող մարդիկ, ըստ Մեդվեդևի, իսկական հայրենասերներ են, որոնք պատրաստ են ամեն ինչ անել հայրենիքը պաշտպանելու համար։

Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններն իրենց քաղաքացիներին «խոզերի պես բռնում են»՝ Ուկրաինայի զինված ուժերը համալրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment