««Ինչպիսի ապուշ է նա», «ինձ թվում է, որ նա սրիկա է». այս արտահայտությունները Վենսը ժամանակին ուղղել է Թրամփի հասցեին». Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ես միշտ ընդդիմացել եմ Թրամփին»։ «Նա ինձ երբեք դուր չի եկել», «Աստված իմ, ինչպիսի ապուշ է նա», «Ինձ թվում է, որ նա սրիկա է», «Երբեմն ես մտածում եմ, որ Թրամփը ցինիկ սրիկա է, իսկ երբեմն՝ որ նա ամերիկյան Հիտլերն է»։
     Այս արտահայտությունները Ջեյ Դի Վենսը ժամանակին ուղղել է Դոնալդ Թրամփի հասցեին:
     Սակայն ընդամենը մի քանի տարի անց Վենսը դարձավ Թրամփի ամենահուսալի դաշնակիցներից մեկը։
     Այսօր Հայաստանի բնակիչների շրջանում նորաձև է նամակ (բաց կամ փակ) գրել Վենսին: Ահագին մարդ արդեն գրել է, մնացածը գրում են, ոմանք նույնիսկ ուղարկել են:
     Եվ, եթե Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, որոնք չեն հասցրել Վենսին նամակ գրել, ապա թող չշտապեն: Այդօրինակ գործիչներ մեզ մոտ էլ շատ կան: Իբր ընդդիմություն են, այնուհետև` իշխանություն, հետո` այդ իշխանության իբր ընդդիմություն, հետո` այդ ընդդիմության ընդդիմություն, հետո` … Մի խոսքով, ամեն ինչ հանուն իշխանության:
     Դուք այդօրինակներին նամակ կգրե՞իք»:

Leave a comment