Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումն անվանել է լավագույններից մեկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրն Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպումը որակել է որպես Թրամփի հետ ունեցած լավագույն հանդիպումներից մեկը:

«Ես գերազանց հանդիպում ունեցա նախագահ Թրամփի հետ… ԱՄՆ նախագահի՝ մեր բարեկամ Դոնալդ Թրամփի հետ ունեցած լավագույն հանդիպումներից մեկը», — հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նշել է, որ հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են ընդհանուր նպատակները, այդ թվում՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու փորձի կանխումը:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը գրել էր, որ Թրամփը Սպիտակ տանը Նեթանյահուին ողջունել է սովորականից պակաս ջերմությամբ:

Երեքշաբթի Սպիտակ տանն ավարտվել է Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը ավելի ուշ նշել է, որ հանդիպումն անցել է դրական և արդյունավետ մթնոլորտում:

Leave a comment