ՌԴ ԱԴԾ–ն Պավել Դուրովին մեղադրել է ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին ՌԴ–ին ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանք է առաջադրվել


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին Ռուսաստանում ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանք է առաջադրվել, գրում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ (ФСБ) հայտարարությանը:


Մեսենջերի աշխատակազմը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք ակտիվորեն օգտագործվում են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստելու համար, պարզաբանել են գերատեսչությունից։


2025 թվականի հուլիսից ձերբակալվել է 46 երիտասարդ, որոնք հավաքագրվել են «Дайвинчик» ծանոթությունների չաթ-բոտի միջոցով: Ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով նրանք հարձակվել են ոստիկանների վրա և հրկիզումներ են իրականացրել, նշել են ԱԴԾ-ից:


Սկսվել է ահաբեկչությանն աջակցելու գործով Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգը, հավելել են գերատեսչությունից։


Leave a comment