Բալիկները, որոնք նստում ու անգամ տեղից չեն շարժվում, միևնույն է ուրախ են․ «Չոչի մրցույթ 2026»

Բալիկները, որոնք նստում ու անգամ տեղից չեն շարժվում, միևնույն է ուրախ են․ «Չոչի մրցույթ 2026» (տեսանյութ)

«Երազ» այգում անցկացվեց «Չոչի մրցույթ 2026» միջոցառումը։
«Սա «Հայ ծնողների ակումբ»-ի հեղինակային միջոցառումն է և անցկացնում ենք արդեն յոթերորդ անգամ»,- ասում է ակումբի հիմնադիր տնօրեն Աստղիկ Զաքարյանը։ Նրա խոսքով, մրցույթը նախատեսված է վեցից տասնչորս ամսական փոքրիկների համար և Հայաստանում այս տարիքի երեխաների համար եզակի միջոցառում է։ Տիկին Զաքարյան նշում է՝ ցանկացողները շատ-շատ են, սակայն բոլորին, ցավոք, ներգրավել չեն կարող, քանի որ կազմակերպչական խնդիրների հարց կա։ Այս տարի 300-ից ավել գրանցվող է եղել, ընտրել են 96-ին։
«Գիտեք, այս միջոցառման նպատակը այն չէ, թե ով կհաղթի, այլ դրական հույզերն են։ Ուրախանում են թե ծնողները, թե անգամ այն բալիկները, ովքեր նստում ու անգամ տեղից չեն շարժվում»,-ժպտալով ասում է տիկին Զաքարյանը։

Leave a comment