«Հրազդանի կիրճն անվանափոխել Նիկիտա Սիմոնյանի անվամբ»․ Երևանի ավագանին փետրվարի 10-ին նիստ կգումարի

Քաղաքականություն

09.02.2026 | 21:30

Երևանի ավագանին վաղը՝ փետրվարի 10-ին, նիստ կգումարի։ Սա վեցերորդ նստաշրջանի առաջին նիստն է։ Factor.am-ը տեղեկանում է, որ օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից զեկուցվող են միայն երկուսը։

Զեկուցվող նախագծերից մեկը վերաբերում է Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրին, մյուսը՝ փողոցի անվանափոխությանը։

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցն անվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ՝ «քաղաք Երևան, Նիկիտա Սիմոնյան փողոց»։

Արփի Հակոբյան

Leave a comment