Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը կարիերան կշարունակի Ուզբեկստանում։ 24-ամյա ֆուտբոլիստը համալրել է Սամարղանդի «Դինամոյի» կազմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ մրցաշրջանում Տիգրան Ավանեսյանը հանդես էր գալիս ռուսական «Օրենբուրգում», իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր Տուլայի «Արսենալին»:

Ռուսաստանի Մ-16, Մ-17 ու Մ-18 հավաքականներում խաղացած Ավանեսյանը ծնվել է Տաշքենդում։ 2024 թվականից նա հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում։ Transfermarkt-ը 600 հազար եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը:

Leave a comment