https://arm.sputniknews.ru/20260729/telegram-i-himnadrin-meghadranq-e-arajadrvel-nra-nkatmamb-hetakhuzum-e-hajtararvel-adts-105170444.html
«Telegram»-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ԱԴԾ
«Telegram»-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ԱԴԾ
Sputnik Արմենիա
ԱԴԾ-ն Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T10:29+0400
2026-07-29T10:29+0400
2026-07-29T10:29+0400
պավել դուրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79845617_0:0:1080:608_1920x0_80_0_0_9afb58160b95ee4de04f1f9d14d8bbc7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Telegram» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:Նշվում է, որ «Telegram»-ի ադմինիստրացիան չի ջնջել Ռուսաստանում դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների, զանգվածային սպանությունների, ինչպես նաև կիբեռհանցագործությունների նախապատրաստման (որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ, պատճառվել է բազմամիլիարդանոց նյութական վնաս) նպատակով Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ակտիվորեն օգտագործվող ալիքները, չաթերն ու բոտերը:««Telegram»-ի ադմինիստրացիայի ղեկավար Պ. Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով (ահաբեկչական գործունեության օժանդակություն) նախատեսված հանցակազմի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում», – ասված է հաղորդագրության մեջ:«Telegram»-ը մեսենջեր է, որը թույլ է տալիս փոխանակել բազմաթիվ ձևաչափերի հաղորդագրություններ և մեդիաֆայլեր: Հավելվածը ստեղծվել է 2013 թվականին «ВКонтакте» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի կողմից։ «Telegram»-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79845617_0:0:1080:810_1920x0_80_0_0_91bce7c5e106235d7ef1b42094888177.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պավել դուրով
Բաժանորդագրվել
ԱԴԾ-ն Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Telegram» մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
Նշվում է, որ «Telegram»-ի ադմինիստրացիան չի ջնջել Ռուսաստանում դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների, զանգվածային սպանությունների, ինչպես նաև կիբեռհանցագործությունների նախապատրաստման (որոնց հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ, պատճառվել է բազմամիլիարդանոց նյութական վնաս) նպատակով Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ակտիվորեն օգտագործվող ալիքները, չաթերն ու բոտերը:
««Telegram»-ի ադմինիստրացիայի ղեկավար Պ. Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով (ահաբեկչական գործունեության օժանդակություն) նախատեսված հանցակազմի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում», – ասված է հաղորդագրության մեջ:
«Telegram»-ը մեսենջեր է, որը թույլ է տալիս փոխանակել բազմաթիվ ձևաչափերի հաղորդագրություններ և մեդիաֆայլեր: Հավելվածը ստեղծվել է 2013 թվականին «ВКонтакте» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի կողմից։ «Telegram»-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը։