Բաժանորդագրվել
Նախշքարյանին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում են տարել իր տնից:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արա Նախշքարյանը: Այս մասին հայտնել է փաստաբան Աբրասիմ Աթոյանը:
Նախշքարյանին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում են տարել իր տնից: Այժմ ՀՅԴ-ականը Հակակոռուպցիոն կոմիտեում է:
Նշենք՝ Արա Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, հասարակական գործիչ, մտավորական, եղել է արցախյան ազատամարտի մասնակից։ Նա «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու էր։