Ալիևը Ամերիկյան հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է TRIPP-ը

Քաղաքականություն

09.02.2026 | 21:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բըրնս Քորնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը գոհունակությամբ են հիշվել Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի խոշոր ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի ներկայացուցիչների միջև նախորդ հանդիպումները։

Քորնը շնորհավորել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված նվաճումների կապակցությամբ։

Ադրբեջանի ղեկավարը, իր հերթին, անդրադարձել է ձեռքբերումների հասնելու գործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերին։ Նշելով, որ ադրբեջանական և հայկական կողմերն արդեն սովորել են խաղաղ ապրելուն, Ալիևն ասել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում, միաժամանակ, նշել TRIPP-ի և հաղորդակցության այլ նախագծերի կարևորությունը տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համատեքստում։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները հաջողությամբ են զարգանում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, հավելելով, որ վերջին 6 ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահի հետ իր մի քանի հանդիպումները  երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին օրինակն են։

Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման վերաբերյալ, նշվել է, որ  Բաքուն հաջողությամբ համագործակցում է Ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովի հետ, նաև ընդգծվել է նրանց դերն Ադրբեջան-ԱՄՆ և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ընդլայնման գործում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment