Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականության պատմական առաքելությանը, հայրենիքի պաշտպանության ու հավատքի համար պայքարում նրանց ունեցած անփոխարինելի դերին․
«Հայ եկեղեցականը չի սպասում հրավերի՝ չարի դեմ պայքարելու, չի տատանվում Հայրենիքի ու Հավատի համար իր կյանքը զոհելու, չի նահանջում, երբ չարն իր նենգ մտադրությամբ անցնում է Հայրենյաց սահմանը՝ ավերելու մեր տունը, ոչնչացնելու նվիրական մեր սրբությունները:
Խաչով ու սրով հայ եկեղեցականը միշտ եղել է հայրենյաց պաշտպանության դիրքերում…»։