Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն իրանական առևտրային նավի վրա ագրեսիայի ակտ է. Զախարովա

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա ագրեսիայի ակտ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիևի ռեժիմի կողմից Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը ագրեսիայի ակտ է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը։

Նման հանցավոր գործողությունները վկայում են Կիևի ռեժիմի՝ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու ակնհայտ ձգտման մասին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Կասպից ծովը պետք է զերծ մնա ցանկացած ռազմական միջադեպերից և մնա խաղաղության, բարիդրացիության ու համագործակցության գոտի։

Leave a comment